Վարչապետի որոշումներ

7 Մայիսի 2012, 407 - Ա

Լ. ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻՆ ԱՇԳԱԲԱԴ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Լ. Շահվերդյանին 2012 թվականի մայիսի 24-26-ը գործուղել Աշգաբադ (Թուրքմենստան)՝ ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի 41-րդ նիստին մասնակցելու համար:
2. Լ. Շահվերդյանի՝ Աշգաբադ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Լ. Շահվերդյանի` Աշգաբադ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: