Վարչապետի որոշումներ

7 Մայիսի 2012, 405 - Ա

Ռ. ՄԵԼԻՔՅԱՆԻՆ ԲՐԱՅԹՈՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Ռ. Մելիքյանին 2012 թվականի ապրիլի 17-20-ը գործուղել Բրայթոն (Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն)՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ապագայի վերաբերյալ բարձրաստիճան նախարարական համաժողովին մասնակցելու համար:
2. Ռ. Մելիքյանի` Բրայթոն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հ. Թովմասյանին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռ. Մելիքյանի` Բրայթոն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։