Վարչապետի որոշումներ

4 Մայիսի 2012, 400 - Ա

Ռ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ՝ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈԻՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում ապաստան փնտրող անձանց և փախստականների հետ տարվող աշխատանքների մշտական գործող աշխատանքային խմբի նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության ապաստանի հարցերի բաժնի գլխավոր մասնագետ Ռ. Պետրոսյանի՝ 2012 թվականի ապրիլի 24-26–ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին՝ ապահովել եռօրյա ժամկետում Ռ. Պետրոսյանի՝ Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: