Վարչապետի որոշումներ

4 Մայիսի 2012, 397 - Ա

ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԲԱԶՄԱԶԳ ՏԵՍՉԱԿԱՆ ԽՄԲԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՆՇՎԱԾ ՇՐՋԱՆԻ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Հայաստանի Հանրապետության տարածքում 2011 թվականի Վիեննայի փաստաթղթի շրջանակներում նշված շրջանի տեսչություն իրականցնելու նպատակով Բելգիայի Թագավորության բազմազգ տեսչական խմբի (9 մարդ) 2012 թվականի փետրվարի 21-23-ը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, սննդի, հուշանվերների և գրասենյակային պիտույքների ձեռքբերման, թարգմանչական ծառայությունների ու մշակութային ծրագրի հետ կապված ծախսերը՝ 1997000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացրած հաշվետվության: