Վարչապետի որոշումներ

2 Մայիսի 2012, 391 - Ա

Ա. ՀՈՎՍԵՓՅԱՆԻ՝ ՄԱՆԻԼԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ Ասիական զարգացման բանկի 45-րդ տարեկան համաժողովին մասնակցելու նպատակով «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Ա. Հովսեփյանի՝ 2012 թվականի մայիսի 2-5-ը Մանիլա (Ֆիլիպինների Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության պահպանման համար նախատեսված ընդհանուր միջոցների հաշվին:
2. «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Ա. Հովսեփյանին` գործուղումից վերադառնալուց հետո 3-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մանիլա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: