2 Մայիսի 2012, 390 - Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌԻՈ ԴԵ ԺԱՆԵՅՐՈ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. ՄԱԿ-ի Կայուն զարգացման (Ռիո+20) համաշխարհային գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին և գագաթնաժողովին մասնակցելու նպատակով 2012 թվականի հունիսի 12-23-ը Ռիո դե Ժանեյրո (Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Է. Նալբանդյանին՝ լուծել պատվիրակության՝ Ռիո դե Ժանեյրո մեկնելու հետ կապված հարցերը։
3. Պատվիրակության անդամների՝ Ռիո դե Ժանեյրո գործուղման հետ կապված ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել.
1) Տ. Գևորգյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Յու. Պողոսյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Վ. Կաժոյանինը և Ն. Զաստուխովայինը՝ Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
4) Կ. Դանիելյանինը և Ա. Վերմիշյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին և փոխհատուցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով։
4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տ. Գևորգյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ռիո դե Ժանեյրո գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։