Վարչապետի որոշումներ

28 Ապրիլի 2012, 386 - Ա

Ե. ԶԱԽԱՐՅԱՆԻՆ ՔԻՇՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Ե.Զախարյանին 2012 թվականի մայիսի 23-25-ը գործուղել Մոլդովայի Հանրապետություն` Գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և երկրի հեռահար զոնդավորման ԱՊՀ միջկառավարական խորհրդի հերթական 33-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ե. Զախարյանի՝ Քիշնև գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 3 հավելվածում ներկայացված` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգի ծախսերի նախահաշվով նախատեսված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Ե. Զախարյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Քիշնև գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: