Վարչապետի որոշումներ

28 Ապրիլի 2012, 384 - Ա

Ֆ. ԲԵՐԻԿՅԱՆԻՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆ. Բերիկյանին 2012 թվականի մայիսի 7-8-ը գործուղել Բրյուսել (Բելգիայի Թագավորություն)` «Աջակցություն խոցելի երեխաներին Եվրամիության հարևանության և ընդլայման երկրներում. Հաջողություններ և մարտահրավերներ» խորագրով կլոր սեղան քննարկմանը մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ֆ. Բերիկյանի՝ Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» կազմակերպության կողմից:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Գրիգորյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ֆ. Բերիկյանի՝ Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։
 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր