Վարչապետի որոշումներ

27 Ապրիլի 2012, 380 - Ա

Գ. ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ՎԻԵՆՆԱ ԵՎ ՀՌՈՄ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գ. Մելքոնյանին 2012 թվականի մայիսի 7-8-ը գործուղել Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն)` Ավստրիայի միջազգային և եվրոպական համագործակցության նախարարության կողմից կազմակերպված Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո իրականացվող Թվինինգ ծրագրերին նվիրված տարեկան համաժողովին և 2012 թվականի մայիսի 10-11-ը՝ Հռոմ (Իտալիայի Հանրապետություն)` «Աջակցություն Հայաստանում Թվինինգ և Թայեքս ծրագրերի կառավարմանը» ծրագրով նախատեսված այցի շրջանակներում երկկողմ ծրագրերի քննարկման և համագործակցության ընդլայնմանը մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Գ. Մելքոնյանի՝ Վիեննա և Հռոմ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տ. Դավթյանին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գ. Մելքոնյանի` Վիեննա և Հռոմ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։