23 Ապրիլի 2012, 370 - Ա
Գ. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԵՎ Ա. ԱՖՐԻԿՅԱՆԻ՝ ՍԵՈՒԼ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ Համաշխարհային մաքսային կազմակերպության լիազորված տնտեսավարող օպերատորների ինստիտուտին նվիրված միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գ. Խաչատրյանի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ա. Աֆրիկյանի՝ 2012 թվականի ապրիլի 23-26-ը Սեուլ (Կորեայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գ. Խաչատրյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Սեուլ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: