Վարչապետի որոշումներ

23 Ապրիլի 2012, 367 - Ա

Մ. ՂԱՄԲԱՐՅԱՆԻՆ ԱԹԵՆՔ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ Մ. Ղամբարյանին 2012 թվականի ապրիլի 21-26-ը գործուղել Աթենք (Հունաստանի Հանրապետություն)` էլեկտրոնային գնումների համակարգի սպասարկման և հետագա զարգացման վերաբերյալ «Յուրոփեան Դայնամիքս» ընկերության հետ բանակցելու համար:
2. Մ. Ղամբարյանի` Աթենք գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վ. Գաբրիելյանին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Մ. Ղամբարյանի՝ Աթենք գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Արխիվ

2024

2023