Վարչապետի որոշումներ

23 Ապրիլի 2012, 365 - Ա

Է. ՏԵՐ-ՂԱԶԱՐՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, ջութակահար, երաժշտական գործիքներ պատրաստող նորարար-վարպետ, միկրոքանդակագործ Էդվարդ Տեր-Ղազարյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին` հաշվետվության հիման վրա:

Հավելված