Վարչապետի որոշումներ

23 Ապրիլի 2012, 362 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 588-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով՝
Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի հուլիսի 26-ի <<Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին>>, <<Քաղաքացիական պաշտպանության մասին>> և <<Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը սահմանելու մասին>> N 588-Ա որոշման հավելվածի 10-րդ կետը: