20 Ապրիլի 2012, 358 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1064-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի N 923-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1064-Ա որոշման հավելվածի՝
1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում`
ա. «ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ» բառերը փոխարինել «ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար» բառերով,
բ. «Ա. Կարապետյան» բառերը փոխարինել «Ա. Միրզախանյան» բառերով,
գ. «Լ. Գալստյան» բառերը փոխարինել «Կ. Աճեմյան» բառերով,
դ. «Ա. Ջավադյան - ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ա. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ» բառերով,
ե. «Հ. Ասրյան - Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ա. Սաղաթելյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվական կենտրոնի տնօրեն (համաձայնությամբ)» բառերով.
2) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում`
ա. «Մ. Մելիք-Բախշյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն մասնագիտական կրթության վարչության բարձրագույն կրթության քաղաքականության մշակման և կազմակերպման բաժնի պետ» բառերը փոխարինել «Ռ. Սուքիասյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ» բառերով,
բ. «ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար» բառերը փոխարինել «ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար» բառերով: