Վարչապետի որոշումներ

16 Ապրիլի 2012, 350 - Ա

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ ՅՈՒ. ԱՄԱՆՈՅԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Յու. Ամանոյի գլխավորած պատվիրակության՝ 2012 թվականի ապրիլի 18-19-ը Հայաստանի Հանրապետություն այցի կապակցությամբ արարողակարգային և այլ միջոցառումների, կեցության, սննդի, փոխադրամիջոցների, պաշտոնական և աշխատանքային ճաշերի, հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը և այլ ծախսեր` 1533000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ներկայացրած հաշվետվության: