14 Ապրիլի 2012, 339 - Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի՝
1. ՄԱԿ–ի կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի իրականացման զեկույցը կազմելու և այդ կապակցությամբ կոռուպցիայի ոլորտին առնչվող իրավական դաշտը, այդ ոլորտում իրականացված աշխատանքները և լավագույն փորձը ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետության ինքնագնահատման հարցաշարը լրացնելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության ինքնագնահատման լրացված հարցաշարը: