Վարչապետի որոշումներ

14 Ապրիլի 2012, 341 - Ա

Ե. ԶԱԽԱՐՅԱՆԻՆ ՆՈՐՎԵԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Ե. Զախարյանին 2012 թվականի մայիսի 29-ից մինչև հունիսի 1-ը գործուղել Նորվեգիայի Թագավորություն` Քարտեզագրության և կադաստրի գերատեսչության համակարգում գտնվող մի շարք կառույցներում կայանալիք հանդիպումներին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ե. Զախարյանի՝ Նորվեգիայի Թագավորություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Ե. Զախարյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Նորվեգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: