Վարչապետի որոշումներ

10 Ապրիլի 2012, 313 - Ա

Մ. ԲԱԲԱՅԱՆԻ՝ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Քննչական գործողություններ կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչ Մ. Բաբայանի՝ 2012 թվականի ապրիլի 9-16-ը Վրաստան գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: