Վարչապետի որոշումներ

10 Ապրիլի 2012, 323 - Ա

Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Ս. Խաչատրյանին 2012 թվականի ապրիլի 19-20-ը գործուղել Բրյուսել (Բելգիայի Թագավորություն)` Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի կողմից պետական բարձրաստիճան պաշտոնյաների համար կազմակերպված առողջապահության քաղաքականության վերաբերյալ Եվրոպական համաժողովի 3-րդ խորհրդակցությանը մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ս. Խաչատրյանի՝ Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Հ. Քուշկյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ս. Խաչատրյանի՝ Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։

 

Արխիվ

2024

2023