Վարչապետի որոշումներ

10 Ապրիլի 2012, 322 - Ա

Վ. ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻ` ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. «Հավաքական անվտանգության կազմակերպության պայմանագրի պետություններում ճգնաժամային իրավիճակների կարգավորման նպատակով հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կիրառման վերաբերյալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պաշտպանության նախարարների խորհուրդների և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի առաջարկությունների մշակում» թեմայով համատեղ վարժանքին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետ Վ. Նիկողոսյանի՝ 2012 թվականի մարտի 27-30-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնության) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Ա. Երիցյանին՝ ապահովել եռօրյա ժամկետում Վ. Նիկողոսյանի՝ Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։