10 Ապրիլի 2012, 321 - Ա
Վ. ՆԵՐՍԵՍՅԱՆԻՆ ՎԻԵՆՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վ. Ներսեսյանին 2012 թվականի ապրիլի 16-20-ը գործուղել Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն)՝ վթարային պատրաստվածության ու հակազդման միջոցառումներին նվիրված տեխնիկական հանդիպմանը և «Միջուկային վթարի մասին օպերատիվ տեղեկացման մասին» կոնվենցիայի և «Միջուկային վթարի կամ ռադիացիոն վթարային իրադարձության դեպքում օգնության մասին» կոնվենցիայի իրավասու մարմինների 6-րդ հանդիպմանը մասնակցելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Վ. Ներսեսյանի՝ Վիեննա գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Ա. Մարտիրոսյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վ. Ներսեսյանի՝ Վիեննա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։