Վարչապետի որոշումներ

10 Ապրիլի 2012, 311 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման հավելվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ 3098 4 1
այդ թվում`
կառուցվածքային uտորաբաժանումներ 110 4 1
առանձնացված ստորաբաժանումներ`
քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն 21 1 -
իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն 113 - -
իրավական ակտերի փորձաքննության
գործակալություն 16 - -
օրինականության վերահսկողության տեսչություն 22 1 -
դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն 393 2 -
քրեակատարողական ծառայություն 2423 4 1 »:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: