3 Ապրիլի 2012, 295 - Ա
ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ Ս. ՆԵՅԿՈՎԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի `
Էներգետիկ համայնքի քարտուղար Ս. Նեյկովի գլխավորած պատվիրակության` 2012 թվականի մարտի 28-29-ը Հայաստանի Հանրապետություն այցի կապակցությամբ արարողակարգային և այլ միջոցառումների, սննդի, պաշտոնական և աշխատանքային ճաշերի, փոխադրամիջոցների վարձակալության, հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը և այլ ծախսեր` 217500 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ներկայացրած հաշվետվության: