30 Մարտի 2012, 286 - Ա
Կ. ՇԱՀԳԱԼԴՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 7-րդ ենթակետը՝
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետ Կավալենկո Շահգալդյանին տրամադրել 2012 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն և լրացուցիչ արձակուրդները՝ 2012 թվականի ապրիլի 2-ից մինչև մայիսի 7-ը ներառյալ։
2. Կավալենկո Շահգալդյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալ Վալերիկ Բակլաչյանի վրա: