8 Փետրվարի 2006, 78 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 3-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2003 թվականի հունվարի 9-ի «Հայաստանի Հանրապետության ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 3-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշմամբ հաստատված խորհրդի անհատական կազմում ընդգրկել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ս. Գալստյանին:
Այդ կապակցությամբ «Գ. Մալխասյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ» բառերից հետո լրացնել «Ս. Գալստյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ» բառերով: