Վարչապետի որոշումներ

30 Մարտի 2012, 277 - Ա

Է. ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 7-րդ ենթակետը՝
1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանին տրամադրել 2012 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն և լրացուցիչ արձակուրդները ՝ 2012 թվականի ապրիլի 2-ից մինչև մայիսի 7-ը ներառյալ։
2. Էդիկ Բարսեղյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալ Աշոտ Մուրադյանի վրա: