30 Մարտի 2012, 272 - Ա
Ա. ԳԻԶԻՐՅԱՆԻՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 107-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 171-րդ հոդվածի 4-րդ կետով, 175-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով ու 2-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 7-րդ ենթակետը՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանին տրամադրել նպատակային արձակուրդ՝ 2012 թվականի ապրիլի 2-ից մինչև մայիսի 6-ը ներառյալ։
2. Աշոտ Գիզիրյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանի վրա: