Վարչապետի որոշումներ

26 Մարտի 2012, 252 - Ա

Ա. ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին տրամադրել չվճարվող արձակուրդ՝ 2012 թվականի մարտի 26-ից մինչև մայիսի 11-ը ներառյալ։
2. Արման Սահակյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանի վրա։