26 Մարտի 2012, 249 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-Ի N 234-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի մարտի 20-ի «Պատվիրակություն Չեխիայի Հանրապետություն և Շվեյցարիայի Համադաշնություն գործուղելու մասին» N 234-Ա որոշման հավելվածը «Է. Գևորգյան - ՀՀ կառավարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետ» բառերից հետո լրացնել «Ա. Շահնազարյան
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար» բառերով, իսկ «Ա. Մկրտչյան - ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար, պետական հատվածի արդիականացման երկրորդ ծրագրի ղեկավար» բառերից հետո` «Ք. Արշակյան - թարգմանիչ» բառերով։