Վարչապետի որոշումներ

23 Մարտի 2012, 245 - Ա

Ս. ԿԱՐԱՅԱՆԻ՝ ՖՐԱՆԿՖՈՒՐՏ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ գերմանահայկական հիմնադրամի վերահսկիչ խորհրդի 23-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Ս. Կարայանի՝ 2012 թվականի մարտի 15-18-ը Ֆրանկֆուրտ (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վ. Գաբրիելյանին՝ ապահովել եռօրյա ժամկետում Ս. Կարայանի՝ Ֆրանկֆուրտ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։