Վարչապետի որոշումներ

7 Փետրվարի 2006, 75 - Ա

«ՀԱԶԱՐԱՄՅԱԿԱԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՓՈՒԼԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԱԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2004 թվականի մայիսի 31-ի «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի հայաստանյան ծրագրի հոգաբարձուների խորհուրդ ստեղծելու մասին» ՆՀ-96-Ն հրամանագրի 2.1-ին կետը` ԱՄՆ-ի «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի տնօրենների խորհրդի կողմից հավանության արժանացած «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի հայաստանյան ծրագրի իրականացման փուլը նախապատրաստելու նպատակով`

1. Ստեղծել մինչև 12 մարդուց բաղկացած աշխատանքային խումբ: Աշխատանքային խմբի կազմում ըստ անհրաժեշտության ընդգրկել տնտեսական աճի և աղքատության կրճատման վերլուծությունների, մոնիթորինգի ու գնահատման, մասնակցային և խորհրդակցական գործընթացների կազմակերպման, արտաքին կապերի, ոռոգման ենթակառուցվածքների, ճանապարհային ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, բնապահպանության, գնումների, ֆինանսական կառավարման և հաշվետվությունների մասնագետներ, ինչպես նաև տեխնիկական սպասարկման անձնակազմ (գործավար-ռեֆերենտ, թարգմանիչ):

2. Սահմանել, որ աշխատանքային խմբի անհատական կազմը հաստատում և խմբի անդամների վարձատրությունն օրենքով սահմանված կարգով իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարը:

3. Աշխատանքային խմբի ղեկավար նշանակել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Դավիթ Ավետիսյանին:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` միջոցներ ձեռնարկել աշխատանքային խմբի անդամներին աշխատանքային պայմաններով ապահովելու համար, անհրաժեշտության դեպքում` սահմանված կարգով առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն, ինչպես նաև աջակցության համար դիմել միջազգային դոնոր կազմակերպություններին:

5. Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին` անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել աշխատանքային խմբի գործունեությանը:

Արխիվ

2024

2023