Վարչապետի որոշումներ

20 Մարտի 2012, 235 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման հավելվածի 332-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 332. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների
նախարարության աշխատակազմ 3930 2 -
այդ թվում`
կառուցվածքային ստորաբաժանումներ 163 2 -
առանձնացված ստորաբաժանումներ`
փրկարար ծառայություն 3529 4 -
պետական ռեզերվների գործակալություն 23 2 -
«Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալություն 25 1 -
հավատարմագրման և լիցենզավորման գործակալություն 13 1 -
պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության
տեսչություն 177 2 -»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: