20 Մարտի 2012, 234 - Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Պետական կառավարման համակարգում աշխատանքային գործընթացների կառավարման և արդյունքների գնահատման բնագավառում փորձի փոխանակման նպատակով 2012 թվականի մարտի 24-27-ը Չեխիայի Հանրապետություն և 2012 թվականի մարտի 28-31-ը Շվեյցարիայի Համադաշնություն գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։
2. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության անդամների՝ Չեխիայի Հանրապետություն և Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են «Կառավարության արդյունքների մոնիթորինգի բարելավման կարողությունների ստեղծման համար» ինստիտուցիոնալ զարգացման հիմնադրամի դրամաշնորհի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տ. Գևորգյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Չեխիայի Հանրապետություն և Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։