Վարչապետի որոշումներ

7 Փետրվարի 2006, 74 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 909-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 23-ի «Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 909-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`

ա) որոշմամբ հաստատված խորհրդի կազմի «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Ա. Սարիբեկյան - ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի նախագահի տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Սարիբեկյան - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ» բառերով.

բ) որոշմամբ հաստատված խորհրդի կազմում ընդգրկել Կ. Ռաշիդյանցին:

Այդ կապակցությամբ խորհրդի կազմի «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժինը լրացնել «Կ. Ռաշիդյանց - Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ճարտարապետական նախագծման ամբիոնի վարիչի տեղակալ, պրոֆեսոր» բառերով:

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր