19 Մարտի 2012, 228 - Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներով`
1. Երևան քաղաքի Նազարբեկյան փողոցի N 48 հասցեում գտնվող բազմաբնակարան անավարտ շենքի հետ կապված խնդիրներն ուսումնասիրելու և դրանց լուծում տալու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը ` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական հանձնաժողովին`
1) մեկամսյա ժամկետում ուսումնասիրել սույն որոշման 1-ին կետում նշված շենքում քաղաքացիների բնակվելու իրավական հիմքերը.
2) ներկայացնել շենքի ու դրա սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ հողամասի բաժնային մասի նկատմամբ պետության սեփականության իրավունքը գրանցելու վերաբերյալ առաջարկություն (բացառությամբ շենքի այն բնակարանների, որոնց նկատմամբ արդեն իսկ գրանցված է սեփականության իրավունքը, կամ առկա է սեփականության իրավունքի ճանաչման մասին դատավճիռ).
3) ներկայացնել շենքն ավարտին հասցնելու հնարավորության վերաբերյալ առաջարկություն: