13 Մարտի 2012, 203 - Ա
ՆԱՏՕ-Ի ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. 2011 թվականի Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի գնահատման նպատակով ՆԱՏՕ-ի պատվիրակության (4 մարդ)` 2012 թվականի փետրվարի 25-ից մինչև մարտի 2-ը Հայաստանի Հանրապետություն այցի կազմակերպման հետ կապված ծախսերը` 1059500 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած հաշվետվությունների:
2. Ընդունել ի գիտություն, որ ՆԱՏՕ-ի պատվիրակության անդամների` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության և սննդի հետ կապված ծախսերը կատարվել են հյուրերի կողմից: