Վարչապետի որոշումներ

13 Մարտի 2012, 208 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 411-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» N 411-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության պետի N 93 «VII. Իրավունքները և պարտակա-նությունները» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Վարչության պետը՝
ա) համակարգում է աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման կազմակերպման աշխատանքները,
բ) համակարգում է աշխատակազմի միջնաժամկետ ծախսային ծրագրերի և տարեկան բյուջետային ֆինանսավորման հայտերի կազմման և լիազոր մարմին ներկայացնելու աշխատանքները,
գ) ընդունում է աշխատակազմի կողմից ֆինանսավորվող բյուջետային ծրագրեր իրականացնողներից տարեկան ծախսերի նախահաշիվները և կազմակերպում ֆինանսավորման պայմանագրերի նախագծերի կազմման աշխատանքների իրականացումը,
դ) համակարգում է աշխատակազմի կողմից ֆինանսավորվող բյուջետային ծրագրեր իրականացնողների ֆինանսատնտեսական գործունեության մասին եռամսյակային, տարեկան հաշվետվությունների ամփոփման, վերլուծության և լիազոր մարմին ներկայացնելու աշխատանքները,
ե) իրականացնում է աշխատակազմի կողմից ֆինանսավորվող բյուջետային ծրագրեր իրականացնողների ֆինանսատնտեսական գործունեության ներքին աուդիտի արդյունքների վերլուծություն և համապատասխան մարմին ներկայացնելը,
զ) համակարգում և կազմակերպում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Սոցիալական փաթեթի հատկացման կարգը հաստատելու մասին» N 1917-Ն որոշմամբ սահմանված գործառույթների իրականացումը,
է) իրականացնում է աշխատողների միջև գործառնական պարտականությունների վերաբաշխում օրենքների փոփոխության դեպքում՝ համաձայն դրանցից բխող նոր պահանջների,
ը) աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում առաջարկություններ վարչության քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, խրախուսելու, կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ՝ ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է վարչության քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը,
թ) աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում վարչության աշխատանքային ծրագրերը, վարչության լիազորությունների սահմաններում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ,
ժ) աշխատակազմի ղեկավարի գիտությամբ կարող է հրավիրել խորհրդակցություններ` դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների,
ժա) աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն,
ժբ) ստորագրում է վարչության անունից պատրաստվող փաստաթղթերը,
ժգ) պատասխանատվություն է կրում վարչությունում իրականացվող գործավարության համար,
ժդ) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Վարչության պետն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):».
2) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության գլխավոր մասնագետ-գլխավոր հաշվապահի N 94 «VII. Իրավունքները և պարտականությունները» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Վարչության գլխավոր մասնագետ - գլխավոր հաշվապահը՝
ա) ապահովում է հաշվապահական գործառնությունների կատարման համար անհրաժեշտ փաստաթղթերի ճիշտ և ժամանակին ձևակերպումը,
բ) ստուգում և ամփոփում է հաշվապահական հաշվառման կուտակիչ տեղեկագրերն ու դրանց հիման վրա կազմում է եռամսյակային և տարեկան հաշվետվությունները,
գ) իրականացնում և ամփոփում է ամենօրյա բանկային գործարքները,
դ) մասնակցում է աշխատակազմի տարեկան ծախսերի նախահաշվի, միջնաժամկետ ծախսային ծրագրերի և բյուջետային հայտի կազմման աշխատանքներին,
ե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կողմից ֆինանսավորվող բյուջետային ծրագրեր իրականացնողներից եռամսյակային և տարեկան հաշվետվությունների ընդունումը, ամփոփումն ու վարչության պետին ներկայացնելը,
զ) իրականացնում է աշխատակազմի ակտիվների և պարտավորությունների գույքագրման արդյունքների ամփոփումը,
է) իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Սոցիալական փաթեթի հատկացման կարգը հաստատելու մասին» N 1917-Ն որոշմամբ սահմանված գործառույթները,
ը) վարչության պետի հանձնարարությամբ մասնակցում է վարչության աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին,
թ) ճշգրիտ ու ժամանակին է կատարում իրեն վերապահված պարտականությունները՝ վարչության պետին ներկայացնելով իր կատարած աշխատանքների մասին հաշվետվություններ, առաջարկություններ, զեկուցագրեր, տեղեկանքներ և այլ փաստաթղթեր,
ժ) ծառայողական պարտականությունները կատարելու համար սահմանված կարգով ստանում է անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր,
ժա) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Վարչության գլխավոր մասնագետ-գլխավոր հաշվապահն ունի օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):».
3) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության գլխավոր մասնագետ-հաշվապահի N 95 «VII. Իրավունքները և պարտականությունները» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Վարչության գլխավոր մասնագետ-հաշվապահը՝
ա) կազմակերպում է աշխատակազմի և աշխատակազմի կողմից ֆինանսավորվող բյուջետային ծրագրեր իրականացնողների միջնաժամկետ ծախսային ծրագրերի և տարեկան բյուջետային ֆինանսավորման հայտերի կազմման աշխատանքները,
բ) մասնակցում է աշխատակազմի կողմից ֆինանսավորվող բյուջետային ծրագրեր իրականացնողների տարեկան ծախսերի նախահաշիվների և ֆինանսավորման պայմանագրերի նախագծերի կազմման աշխատանքներին,
գ) մասնակցում է աշխատակազմի կողմից ֆինանսավորվող բյուջետային ծրագրեր իրականացնողների ֆինանսատնտեսական գործունեության մասին եռամսյակային, տարեկան հաշվետվությունների ամփոփման, վերլուծության և լիազոր մարմին ներկայացնելու աշխատանքներին,
դ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Սոցիալական փաթեթի հատկացման կարգը հաստատելու մասին» N 1917-Ն որոշմամբ սահմանված գործառույթները,
ե) վարչության պետի հանձնարարությամբ մասնակցում է վարչության աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին,
զ) ճշգրիտ ու ժամանակին է կատարում իրեն վերապահված պարտականությունները՝ վարչության պետին ներկայացնելով իր կատարած աշխատանքների մասին հաշվետվություններ, առաջարկություններ, զեկուցագրեր, տեղեկանքներ և այլ փաստաթղթեր,
է) ծառայողական պարտականությունները կատարելու համար սահմանված կարգով ստանում է անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր,
ը) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ և լիազորություններից բխող վարչության պետի հանձնարարականներ:
Վարչության գլխավոր մասնագետն ունի օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):».
4) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության գլխավոր մասնագետ-հաշվապահի N 96 «VII. Իրավունքները և պարտականությունները» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Վարչության գլխավոր մասնագետ-հաշվապահը՝
ա) իրականացնում է գործուղումների հաշվարկումը, ձևակերպումը և ամփոփումը,
բ) կատարում է փաստացի ծախսերի, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի գրանցումն ու ամփոփումը,
գ) մասնակցում է աշխատակազմի տարեկան ծախսերի նախահաշվի, միջնաժամկետ ծախսային ծրագրերի և բյուջետային հայտի կազմման աշխատանքներին,
դ) կատարում է ապարատի կարիքների համար գնման ենթակա ապրանքների և ծառայությունների ձեռքբերման պայմանագրերի գրանցումը, հաշվառումն ու պարտավորությունների կատարման վերահսկումը,
ե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Սոցիալական փաթեթի հատկացման կարգը հաստատելու մասին» N 1917-Ն որոշմամբ սահմանված գործառույթները,
զ) վարչության պետի հանձնարարությամբ մասնակցում է վարչության աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին,
է) ճշգրիտ ու ժամանակին է կատարում իրեն վերապահված պարտականությունները՝ վարչության պետին ներկայացնելով իր կատարած աշխատանքների մասին հաշվետվություններ, առաջարկություններ, զեկուցագրեր, տեղեկանքներ և այլ փաստաթղթեր,
ը) ծառայողական պարտականությունները կատարելու համար սահմանված կարգով ստանում է անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր,
թ) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
Վարչության գլխավոր մասնագետ-հաշվապահն ունի օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):».
5) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության առաջատար մասնագետ-գանձապահի N 97 «VII. Իրավունքները և պարտականությունները» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Վարչության առաջատար մասնագետ – գանձապահը՝
ա) իրականացնում է դրամարկղային գործառույթները,
բ) իրականացնում է ապրանքանյութական արժեքների մուտքի և ելքի հաշվառումը, նրանց վիճակի ու շարժի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումը, գրանցումը, ամփոփումը և հաշվետվություն ներկայացնելը,
գ) իրականացնում է հիմնական միջոցների մուտքի և ելքի հաշվառումը, նրանց վիճակի ու շարժի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումը, գրանցումը, ամփոփումը և հաշվետվություն ներկայացնելը,
դ) իրականացնում է աշխատակազմի ապրանքանյութական արժեքների և հիմնական միջոցների գույքագրումը,
ե) վարչության պետի հանձնարարությամբ մասնակցում է վարչության աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին,
զ) ճշգրիտ ու ժամանակին է կատարում իրեն վերապահված պարտականությունները՝ վարչության պետին ներկայացնելով իր կատարած աշխատանքների մասին հաշվետվություններ, առաջարկություններ, զեկուցագրեր, տեղեկանքներ կամ այլ փաստաթղթեր,
է) ծառայողական պարտականությունները կատարելու համար սահմանված կարգով ստանում է անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր,
ը) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։
Վարչության առաջատար մասնագետ - գանձապահն ունի օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ)։».
6) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ընդհանուր բաժնի գլխավոր մասնագետի N 142 «VII. Իրավունքները և պարտականությունները» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Բաժնի գլխավոր մասնագետը՝
ա) աշխատակազմի էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգում գրանցում է աշխատակազմ ստացված պաշտոնական փաստաթղթերը, դրանք փոխանցում է բաժնի վարիչին,
բ) աշխատակազմի էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգում կատարում է ելից փաստաթղթերի ելքագրում և առաքում հասցեատիրոջը,
գ) թարգմանում և մուտքագրում է օտարերկյա և ԱՊՀ անդամ պետություններից ստացված փաստաթղթերը,
դ) մասնակցում է տարեկան մեկ անգամ գործերի ու թղթապանակների հաշվառման, գրանցման և արխիվացման հետ կապված աշխատանքներին,
ե) բաժնի վարիչի հանձնարարությամբ մասնակցում է բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին,
զ) ճշգրիտ ու ժամանակին է կատարում իրեն վերապահված պարտականություննեը՝ բաժնի պետին ներկայացնելով իր կատարած աշխատանքների մասին հաշվետվություններ, առաջարկություններ, զեկուցագրեր, տեղեկանքներ կամ այլ փաստաթղթեր,
է) ծառայողական պարտականությունները կատարելու համար սահմանված կարգով ստանում է անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր,
ը) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորությունները։
Բաժնի գլխավոր մասնագետն ունի օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ)։».
7) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ընդհանուր բաժնի առաջատար մասնագետի N 125 «VII. Իրավունքները և պարտականությունները» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Բաժնի առաջատար մասնագետը՝
ա) աշխատակազմում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով սահմանված կարգի համաձայն հսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների‚ Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերի արձանագրությունների, աշխատակազմի ղեկավարի հանձնարարականների (այսուհետ` հանձնարարական) կատարման նկատմամբ,
բ) hամակարգի միջոցով հսկողությունից հանում է կատարված հանձնարարականները,
գ) սահմանված ժամկետում նախապատրաստում է տեղեկանք տվյալ եռամսյակում կատարված, չկատարված և ուժը կորցրած հանձնարարականների մասին,
դ) սահմանված ժամկետում նախապատրաստում է տեղեկանք Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության միջոցառումների տարեկան ծրագրերի և գերակա խնդիրների կատարման մաuին,
ե) բաժնի վարիչի հանձնարարությամբ մասնակցում է բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին,
զ) ճշգրիտ ու ժամանակին է կատարում իրեն վերապահված պարտականությունները` բաժնի վարիչին ներկայացնելով իր կատարած աշխատանքների մասին հաշվետվություններ, առաջարկություններ, զեկուցագրեր, տեղեկանքներ կամ այլ փաստաթղթեր,
է) ծառայողական պարտականությունները կատարելու համար սահմանված կարգով ստանում է անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր,
ը) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։
Բաժնի առաջատար մասնագետն ունի օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ)։»: