4 Փետրվարի 2006, 69 - Ա
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրի 67-րդ կետի «գ» և «դ» ենթակետերի`
1. Հաստատել Համաշխարհային բանկի պատվիրակության հետ Հայաստանի Հանրապետությունում իրականացվելիք Վերականգնվող էներգետիկայի ծրագրի շրջանակներում Միջազգային զարգացման ընկերակցության կողմից Հայաստանին առաջարկվող
5 մլն ԱՄՆ-ի դոլար վարկի և «Գլոբալ բնապահպանական հիմնադրամ» հավատարմագրային հիմնադրամի կողմից 3 մլն ԱՄՆ-ի դոլար դրամաշնորհի շուրջ 2006 թվականի փետրվարի 6-ին Երևանում կայանալիք բանակցություններին մասնակցող Հայաստանի Հանրապետության պատվիրակության հետևյալ կազմը`
Ա. Գալստյան - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ (պատվիրակության ղեկավար)
Կ. Աթոյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Հ. Դավթյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի գլխավոր խորհրդական
Թ. Բաբայան - Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)
2. Լիազորել Հայաստանի Հանրապետության պատվիրակության ղեկավարին բանակցությունների արդյունքում ստորագրել համապատասխան արձանագրությունը և ծրագրի գնումների պլանը։