22 Փետրվարի 2012, 152 - Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԼԻՏՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լիտվայի Հանրապետության կառավարության միջև կրթության և գիտության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրն ստորագրելու նպատակով 2012 թվականի փետրվարի 21-25-ը Լիտվայի Հանրապետություն գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Ա. Աշոտյանի և Ս. Երիցյանի` Լիտվայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ՝
1) Տ. Սահակյանի և Ռ. Սուքիասյանի` Լիտվայի Հանրապետության գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են բարձրագույն մասնագիտական կրթության գնահատման համակարգի բարեփոխումների ծրագրով նախատեսված միջոցների հաշվին.
2) Ա. Պողոսյանի, Ս. Ավետիսյանի և Ս. Օհանյանի՝ Լիտվայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և «Եվրասիա» միջազգային համալսարանի միջոցների հաշվին.
3) պատվիրակության անդամների` Լիտվայի Հանրապետություն գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը (22.02.2012 թ. - 24.02.2012 թ.) կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել պատվիրակության` Լիտվայի Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը:
5. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Լիտվայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: