2 Մարտի 2012, 194 - Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի՝
1. Երևան քաղաքում որոշ կառուցապատման ծրագրերով իրավիճակի պարզման և առկա խնդիրների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ առաջարկություններ ներկայացնելու համար ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում է նաև իրացված տարածքի նախկին բնակիչների 2 ներկայացուցիչ, ովքեր ընտրվում են իրավատերերի մեծամասնության կողմից, վեճի դեպքում ներկայացուցչին ընտրում է հանձնաժողովը: