Վարչապետի որոշումներ

29 Փետրվարի 2012, 184 - Ա

ՄԻՋԳԵՐԱՏԵUՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ UՏԵՂԾԵԼՈՒ ՄԱUԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության բնակչության արտաքին միգրացիոն հոսքերի մասին տեղեկատվության ստացման տարբեր համակարգերից, ինչպես նաև տարբեր աղբյուրներից ստացված տվյալների համադրման և վերլուծության միջոցով 2010-2011 թվականների միգրացիայի արտաքին ծավալների մասին առավել հավաuտի ու ամբողջական տեղեկատվություն ստանալու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական հանձնաժողովին` մինչև 2012 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Հայաստանի Հանրապետության բնակչության 2010-2011 թվականների միգրացիայի արտաքին ծավալների մասին ամփոփ տեղեկատվություն:
 

Հավելված