5 Մարտի 2012, 198 - Ա
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ, Ա. ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ ԵՎ Կ. ՊԱՊՈՅԱՆԻՆ ԹԵՀՐԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Ա. Հարությունյանին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Ա. Ներսիսյանին և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի օգնական Կ. Պապոյանին 2012 թվականի մարտի 3-5-ը գործուղել Թեհրան (Իրանի Իսլամական Հանրապետություն)՝ բնապահպանության ոլորտում երկկողմ համագործակցության հիմնահարցերը քննարկելու համար։
2. Ա. Հարությունյանի, Ա. Ներսիսյանի և Կ. Պապոյանի` Թեհրան գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Ա. Հարությունյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Թեհրան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: