5 Մարտի 2012, 197 - Ա
Պ. ՍԱՖԱՐՅԱՆԻՆ ԲՈՀԻՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պ. Սաֆարյանին 2012 թվականի մարտի 26-30-ը գործուղել Բոհին (Սլովենիայի Հանրապետություն)` պետական ծախսերի կառավարման փոխադարձ ուսուցման և փորձի փոխանակման միության մասնակից երկրների բյուջետային ոլորտի բարձրագույն պաշտոնատար անձանց միջազգային հավաքին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Պ. Սաֆարյանի` Բոհին գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վ. Գաբրիելյանին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Պ. Սաֆարյանի` Բոհին գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: