Վարչապետի որոշումներ

2 Մարտի 2012, 195 - Ա

Գ. ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԿՈՒԱԼԱ ԼՈՒՄՊՈՒՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գ. Խաչատրյանին 2012 թվականի մարտի 5-9-ը գործուղել Կուալա Լումպուր (Մալայզիա)` Համաշխարհային մաքսային կազմակերպության տեխնոլոգիաների և նորարարության 3-րդ համաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Գ. Խաչատրյանի՝ Կուալա Լումպուր գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գ. Խաչատրյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Կուալա Լումպուր գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր