Վարչապետի որոշումներ

3 Փետրվարի 2006, 67 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 532-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի սեպտեմբերի 16-ի «Ջրի ազգային խորհրդի կանոնակարգն ու կազմը հաստատելու մասին» N 532-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) որոշմամբ հաստատված ջրի ազգային խորհրդի կանոնակարգի`

ա) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Խորհուրդն ունի իր անվանմամբ ձևաթուղթ»,

բ) 6-րդ կետը «քարտուղար» բառից հետո լրացնել «և ունի քարտուղարություն» բառերով,

գ) 7-րդ կետը «դ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե» ենթակետով.

«ե) ապահովում է քարտուղարության բնականոն գործունեությունը»,

դ) 14-րդ կետի երկրորդ պարբերությունը և 15-րդ կետի երկրորդ նախադասությունը սկզբում լրացնել «Քարտուղարության և» բառերով:

2) որոշմամբ հաստատված ջրի ազգային խորհրդի կազմում`

ա) «Հ. Աբրահամյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար (խորհրդի նախագահի տեղակալ)» բառերը փոխարինել «Հ. Աբրահամյան - ՀՀ տարածքային կառավարման նախարար (խորհրդի նախագահի տեղակալ)» բառերով,

բ) «Ա. Անդրեասյան - ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսութան պետական կոմիտեի նախագահ» բառերը փոխարինել «Ա. Անդրեասյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսութան պետական կոմիտեի նախագահ» բառերով,

գ) «Լ. Գյումիշյան - ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի ջրատնտեսական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող վարչության պետ» բառերը փոխարինել «Լ. Գյումիշյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ջրատնտեսական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող վարչության պետ» բառերով,

դ) «Վ. Մովսիսյան - ՀՀ վարչապետի խորհրդական» բառերը փոխարինել

«Վ. Մովսիսյան - ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր» բառերով,

ե) Ա. Արամյանի փոխարեն ընդգրկել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարար Ա. Հարությունյանին:

Այդ կապակցությամբ որոշման N 2 հավելվածում «Ա. Արամյան - ՀՀ քաղաքաշինության նախարար» բառերը փոխարինել «Ա. Հարությունյան - ՀՀ քաղաքաշինության նախարար» բառերով,

զ) Վ. Դավիդյանցի փոխարեն ընդգրկել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Ա. Վանյանին:

Այդ կապակցությամբ որոշման N 2 հավելվածում «Ն. Դավիդյանց - ՀՀ գլխավոր պետական սանիտարական բժիշկ» բառերը փոխարինել «Ա. Վանյան - ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ» բառերով,

է) Ա. Հակոբյանի փոխարեն ընդգրկել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Ա. Մարկոսյանին:

Այդ կապակցությամբ որոշման N 2 հավելվածում «Ա. Հակոբյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Մարկոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Արխիվ

2024

2023