Վարչապետի որոշումներ

2 Մարտի 2012, 189 - Ա

Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային կարգավորման պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանին տրամադրել 2012 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2012 թվականի մարտի 15-29-ը ներառյալ։