29 Փետրվարի 2012, 178 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԿԻՑ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՆ ՈՒ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի N ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության վարչապետին կից արդյունաբերական խորհուրդ:
2. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության վարչապետին կից արդյունաբերական խորհրդի կազմը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության վարչապետին կից արդյունաբերական խորհրդի կազմում ռոտացիոն կարգով ընդգրկվող գործարարների ցուցակը` համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետության վարչապետին կից արդյունաբերական խորհրդի աշխատակարգը` համաձայն N 3 հավելվածի: