27 Փետրվարի 2012, 172 - Ա
Վ. ԴԱՆԻԵԼՅԱՆԻ՝ ՍԿՈԼԿՈՎՈ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. «Սկոլկովո» հիմնադրամի նոր հնարավորությունները` որպես ԱՊՀ մասնակից պետությունների ինովացիոն ոլորտում մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածում համագործակցության միջպետական ծրագրի օպերատոր» խորագրով խորհրդաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի
խորհրդական Վ. Դանիելյանի՝ 2012 թվականի փետրվարի 13-15-ը Սկոլկովո (Ռուսաստանի Դաշնություն, Մոսկվայի մարզ) գործուղման հետ կապված օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Վ. Դանիելյանի` Սկոլկովո (Մոսկվայի մարզ) գործուղման հետ կապված ճանապարհածախսը և գիշերավարձի ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տ. Դավթյանին՝ ապահովել եռօրյա ժամկետում Վ. Դանիելյանի` Սկոլկովո (Մոսկվայի մարզ) գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։