24 Փետրվարի 2012, 166 - Ա
ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ՝ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք նախագահական ընտրությունների դիտարկման նպատակով 2012 թվականի փետրվարի 29-ից մինչև 2012 թվականի մարտի 7-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել դիտորդական առաքելություն` համաձայն N 1 հավելվածի:
2. Դիտորդական առաքելության՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած նախահաշիվների և փաստացի կատարված ծախսերի մասին հաշվետվությունների՝ հիմք ընդունելով ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի ներկայացրած գործուղման հաշվարկները՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Ընդունել ի գիտություն, որ Ա. Մկրտչյանի՝ Մոսկվա գործուղման հետ կապված օրապահիկի ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի հաշվին:
4. Դիտորդական առաքելության կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը փոխհատուցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով: