18 Հունվարի 2006, 31 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N 772-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի նոյեմբերի 26-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 772-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված հանձնաժողովի անհատական կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Վ. Օսկանյան - ՀՀ արտաքին գործերի նախարար (համանախագահ)
Ս. Սարգսյան - ՀՀ պաշտպանության նախարար
Ս. Պապյան - ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ
Ա.Աղաբեկյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Ա. Կիրակոսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ա. Մաթևոսյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Ա. Դարբինյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ
Ա. Թանանյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչության պետի տեղակալ
Բ. Ոսկանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի վարչական մարմինների վարչության պետ
Մ. Երանոսյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության պետ
Յու. Շուքուրյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ
Ա. Հակոբյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ (պատասխանատու քարտուղար)»: